«Ինտերը» պարտության մատնեց «Ջենոային» եւ վերադարձավ առաջին տեղ



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ֆուտբոլի Իտալիայի Ա Սերիայի առաջնության 15-րդ տուրում փոխչեմպիոն «Ինտերը» կհյուրընկալվեց «Ջենոային» եւ հաղթեց 2:1 հաշվով:

Ռումինացի մասնագետ Կրիստիան Կիվույի թիմի կազմում աչքի ընկան գերմանացի պաշտպան Յան Բիսեկը եւ արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը։

Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը փոխարինման դուրս եկավ հանդիպման 74-րդ րոպեին։

Այս հաղթանակի շնորհիվ «Ինտերը» 33 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը, «Ջենոան» 14 միավորով՝ 16-րդն է։

Իտալիայի առաջնություն, 15-րդ տուր

«Ջենոա» – «Ինտեր»՝ 1:2 (տեսանյութ)

Վիտոր Օլիվեյրա, 68 – Յան Բիսեկ, 6, Լաուտարո Մարտինես, 38

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment