Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփին նվիրել է սրբապատկեր, իսկ նրա կնոջը՝ Մելանյային՝ զարդ, կիրակի օրը հաղորդել է բելառուսական «Բելառուս 1» հեռուստաալիքը։
Դեկտեմբերի 12-13-ը Լուկաշենկոն բանակցություններ է վարել Բելառուսում ԱՄՆ հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հետ, որի միջոցով էլ հանձնվել են նվերները։