Մահացել է հայազգի անվանի դաշնակահար Լևոն Օգանեզովը

Երեկ՝ դեկտեմբերի 13-ին, օնկոլոգիական հիվանդության դեմ երկարատև պայքարից հետո մահացել է հայազգի դաշնակահար Լեոնտիյ Սարգսի Օգանեզովը. այսօր այս մասին տեղեկություն է տարածել երաժշտի պաշտոնական էջը:

«Իր բազմաթիվ երկրպագուների համար նա կհիշվի որպես վիրտուոզ կատարող և փայլուն հումորի տեր մարդ։ Մեզ համար նա հավերժ կմնա սիրելի ամուսին, հայր, պապիկ, մեծ պապիկ, փեսայի հայր և լավագույն ընկեր»,- գրված է Լևոն Օգանեզովի էջում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment