Հաջողված դիվերսիֆիկացիոն քաղաքականության մեկնակետը դրված է. քաղաքագետներ


Քաղաքագիտական գնահատականներով՝ Հայաստանը հաջողված դիվերսիֆիկացիոն քաղաքականության մեկնակետ է դրել:


Մեր երկիրը ռազմավարական բնույթի հարաբերություններ ունի արդեն ամենատարբեր աշխարհամասեր ներկայացնող գերտերությունների հետ, ինչպիսիք են, օրինակ՝ Միացյալ Նահանգները և Չինաստանը:


Ընդ որում՝ Երևանը կարողացել է հաջող բանակցել ԱՄՆ-ի թե՛ դեմոկրատ, թե՛ հանրապետական ղեկավարների հետ։


Մասնագետները կարևոր են համարում, որ Երևանի համար առաջնահերթ է ոչ թե այս կամ այն պետության, այլ Հայաստանի շահը: Հատկապես կարևորվում է 2020 թվականի պատերազմից հետո, երբ կասկածի տակ էր նույնիսկ Հայաստան պետության գոյությունը:


Փորձագետների դիտարկմամբ՝ այսօր մեր երկիրն ունի հնարավորություններ, որ չի ունեցել երեկ ու գուցե վաղն էլ չունենա, ուստի անչափ կարևոր է ներուժի օգտագործումը հենց հիմա:


Հայաստանի բազմավեկտոր արտաքին քաղաքականության արդյունքների վերլուծությունը՝ Իրինա Մկրտչյանի ռեպորտաժում:

Դիտումների քանակ3

Leave a Comment