Բարսելոնան կարող է նոր սեփականատեր ունենալ․ կատալոնական ակումբը գնելու համար պատմական առաջարկ կկատարվի

«Բարսելոնան» կարող է նոր սեփականատեր ունենալ, հայտնում է El Chiringuito-ի լրագրող Ֆրանսուա Գալյարդոն։

Աղբյուրի տեղեկություններով՝ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանը պատրաստվում է 10 միլիարդ եվրոյի առաջարկ անել «Բարսելոնան» ձեռք բերելու համար։

«Բարսելոնայի» սոցիալական մոդելը կարող է խոչընդոտ հանդիսանալ նման գործարքի իրականացման համար, քանի որ ակումբը համատեղ սեփականություն է իր անդամների կողմից, որոնք վերահսկում են դրա ընտրությունները և կառավարումը։

Ինչպես նշում է Goal-ը, Սաուդյան Արաբիայի հանրային ներդրումային հիմնադրամը կարող է ներդրումներ կատարել «Բարսելոնայի» առանձին առևտրային ստորաբաժանումում։

Նշվում է, որ գործարքի կայացման դեպքում կատալոնական գրանդը անմիջապես կկարողանա մարել պարտքերը, որոնք կազմում են 2,5 միլիարդ եվրո։

Leave a Comment