🎥 Անակնկալը չեղարկված է․ Բավարիան խուսափեց պարտությունից հետնապահի դեմ խաղում

Գերմանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանի 14-րդ տուրում առաջատար «Բավարիան» «Ալիանզ Արենայում» ոչ-ոքի խաղաց հետնապահ «Մայնցի» հետ (2-2)։

Հանդիպման հաշիվը բացեց մյունխենյան գրանդի 17-ամյա հարձակվող Լենարտ Կառլը, իսկ խաղակեսի հիմնական ժամանակին ավելացված երկրորդ րոպեին հաշիվը հավասարեցրեց Կացպեր Պոտուլսկին։

Երկրորդ խաղակեսի միջնամասում հյուրերը առաջ անցան հաշվի մեջ․ աչքի ընկավ Լի Ջե-Սոնը։ Այնուամենայնիվ «Բավարիան» կարողացավ խուսափել պարտությունից․ 87-րդ րոպեին Հարի Քեյնը անվրեպ իրացրեց 11-մետրանոց հարվածը։

Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ

Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․

Leave a Comment