Մեր հոգին ցնծության մեջ է. Արմավիրի թեմի առաջնորդը՝ պատարագին վարչապետի մասնակցության մասին


Մեր հոգին ցնծության մեջ է: Այս մասին հայտարարել է Հայ առաքելական եկեղեցու Արմավիրի թեմի առաջնորդը:


Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը կարևոր է համարել, որ վարչապետն ամեն կիրակի մասնակցում է սուրբ և անմահ պատարագի:


Բարձրաստիճան հոգևորականն ընդգծել է, որ հենց այսօր գոյություն ունեցող եկեղեցի-պետություն համերաշխությունը մեր ժողովրդի հաջողությունների գրավականն է:


Վարչապետն այս անգամ պատարագին մասնակցել է Արմավիրի մարզի Մեծամոր խոշորացված համայնքի Այգեշատ բնակավայրի Սուրբ Գևորգ եկեղեցում:


Հեղինակ՝ Էմմա Վարդանյան

Դիտումների քանակ2

Leave a Comment