Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի դիրքորոշումը Գազայի հարցում անփոփոխ է

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Գազայի հատվածում ճգնաժամի կարգավորման հարցում իր երկրի դիրքորոշումը մնում է անփոփոխ։

«Մենք ձեռնարկում ենք անհրաժեշտ քայլերը և վճռականորեն կշարունակենք մեր ուղին։ Մեր դիրքորոշումից Գազայի կարգավորման հարցում նահանջ չի լինի։ Եթե մենք նահանջենք, չենք կարողանա հաշվետու լինել ո՛չ Ալլահին, ո՛չ էլ Գազային», – ասել է Էրդողանը տեղի համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ։ Հանդիպումը հեռարձակվել է TRT Haber-ով։

Թուրքական իշխանությունները նախկինում բազմիցս հայտարարել են պաղեստինյան խնդրի երկու պետությունների լուծման անհրաժեշտության մասին։

Անցյալ ուրբաթ Աշխաբադում կայացած «Խաղաղության և վստահության միջազգային ֆորումում» ելույթ ունենալով՝ Էրդողանը հայտարարել է, որ Գազայում հրադադարի ապահովումը և տարածաշրջանին մարդասիրական օգնություն հասցնելը Թուրքիայի գերակա խնդիրներից են։

Leave a Comment