Գերմանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանի 14-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» հյուրախաղում ոչ-ոքի խաղաց «Ֆրայբուրգի» հետ (1-1)։
Առաջին խաղակեսում միայն մեկ գոլ գրանցվեց․ 31-րդ րոպեին աչքի ընկավ հյուրերի պաշտպան Ռամի Բենսեբաինին։ Երկրորդ խաղակեսի մեկնարկում դորտմունդցիները մնացին 10 հոգով․ 53-րդ րոպեին ուղիղ կարմիր քարտով խաղադաշտից հեռացվեց Մադրիդի «Ռեալի» անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի եղբայրը՝ Ջոբ Բելինգհեմը։
Տանտերերի պատասխան գոլը 75-րդ րոպեին խփեց Լուկաս Հյոլերը՝ ձևակերպելով խաղի վերջնական հաշիվը։
Այս հանդիպումից հետո թիմերը վաստակեցին մեկական միավոր։ «Դորտմունդը» 28 միավորով եզրափակում է լավագույն եռյակը, իսկ «Ֆրայբուրգը» 16 միավորով զբաղեցնում է 10-րդ տեղը։
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․