Կաշառքի կասկածի դեպքում կգաղտնալսվեն հեռախոսները և ոչ միայն՝ անկախ հանցանքի ծանրությունից

E-draft.am հարթակում հանրային քննարկման է դրված «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը։ Նախագիծը նախատեսում է, որ այսուհետ կաշառք տալու կամ ստանալու ենթադրյալ հանցանք նախապատրաստող կամ կատարած անձանց նկատմամբ կարող են կիրառվել օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ օպերատիվ հարցում, ներքին դիտում, նամակագրության և թվային հաղորդակցության վերահսկում, ինչպես նաև ֆինանսական գործարքների վերահսկում՝ անկախ հանցանքի ծանրության աստիճանից։ Այս թեմայի շուրջ Iravaban.net-ը «Իրավական շաբաթի» շրջանակներում զրուցել է նախագծի մշակող՝ ՀՀ արդարադատության նախարարության Քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության պետ Կլարա Գասպարյանի  և «ԼԵԳԱԼԻՍՏ» փաստաբանական ընկերության համահիմնադիր, փաստաբան Մարգար Սողոմոնյանի հետ։

Leave a Comment