Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն ընդունել է Երեւանի Նվեր Սաֆարյանի անվան թիվ 164 հիմնական դպրոցի աշակերտներին եւ ուսուցիչներին:
Պատգամավոր Լիլիթ Մինասյանը հանդիպել է Մոլդովայից եւ Ռումինիայից Հայաստան այցելած փորձագետների հետ: Հանդիպման առանցքում են եղել ապատեղեկատվության դեմ պայքարին վերաբերող հարցեր: Հյուրերը ներկայացրել են իրենց երկրներում այդ ուղղությամբ իրականացված աշխատանքները:
«Խորհուրդ X» երիտասարդական նախաձեռնության ուսանողների հետ «Բաց դաս» է անցկացրել խորհրդարանական Սոնա Ղազարյանը։
Պատգամավոր Մերի Գալստյանը հյուրընկալել է Երեւանի Նելսոն Ստեփանյանի անվան թիվ 71 հիմնական դպրոցի ներկայացուցիչներին:
Կոտայքի մարզի Բջնիի Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտների եւ ուսուցիչների հետ հանդիպել է խորհրդարանական Ալխաս Ղազարյանը:
Պատգամավոր Արմենուհի Ղազարյանը զրուցել է Երեւանի Գեւորգ Էմինի անվան թիվ 182 ավագ դպրոցի աշակերտների եւ ուսուցիչների հետ:
Արարատի մարզի Հնաբերդի միջնակարգ դպրոցի ներկայացուցիչները հանդիպել են խորհրդարանական Թագուհի Ղազարյանի հետ:
«Արմես» երիտասարդական նախաձեռնության անդամների հետ հանդիպել եւ զրուցել է պատգամավոր Տիգրան Պարսիլյանը։
Երեւանի համար 160 հիմնական դպրոցի սաների հետ զրուցել է խորհրդարանական Նարեկ Ղահրամանյանը:
Հանդիպումների ընթացքում պատգամավորները ներկայացրել են օրենսդիր մարմնի գործառույթները: Անդրադարձ է կատարվել երկրի արտաքին եւ ներքին քաղաքականության առաջնահերթություններին, տնտեսական եւ կրթության ոլորտներին վերաբերող հարցերին:
Օրենսդիրները պատասխանել են հյուրերի բազմաբովանդակ հարցերին:
Այցելուները եղել են խորհրդարանի գրադարանում եւ թանգարանում: