Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի ոստիկանությունը պաշտոնապես հաստատել է Սիդնեյում տեղի ունեցած հարձակման հետևանքով 11 մարդու մահը, հայտնել է տեղական իրավապահ մարմինների ղեկավար Մալ Լանյոնը։
Ոստիկանության տվյալներով՝ նրանք ներկայումս ունեն հաստատված տեղեկություններ Սիդնեյի Բոնդի լողափում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման 11 զոհերի մասին, իսկ ևս 29 մարդ, այդ թվում՝ մեկ երեխա և երկու ոստիկան, վիրավորվել են։
«Հրազենային վերքեր ստացած երկու ոստիկաններ հոսպիտալացվել են ծանր վիճակում և վիրահատվում են», – ասել է Լանյոնը։
Ոստիկանությունը նաև պարզաբանել է, որ մինչ այժմ հետաքննությունը տեղեկություններ ունի միայն երկու հարձակվողների մասին, որոնցից մեկը կրակոցներ է ստացել դեպքի վայրում ձերբակալության ժամանակ, իսկ երկրորդը, որը վիրավորվել էր, հոսպիտալացվել է ծանր վիճակում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ավստրալիայի Սիդնեյի Բոնդի լողափում տեղի ունեցած կրակոցների հետևանքով մի քանի մարդ, այդ թվում՝ մեկ ոստիկան, վիրավորվել է։