Հրադադարից ի վեր Գազայում զոհվել է ավելի քան 300 պաղեստինցի

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հետ հրադադարի ուժի մեջ մտնելուց ի վեր Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 300 պաղեստինցի, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով տեղական առողջապահության պաշտոնյաներին։

«Զինադադարի ուժի մեջ մտնելուց ի վեր Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 300 պաղեստինցի, այդ թվում՝ երեխաներ»,-ասվում է հոդվածում։

Իսրայելի և Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև հրադադարի մասին համաձայնագիրը ուժի մեջ է մտել հոկտեմբերի 10-ին։

Leave a Comment