Հաջորդ շաբաթվա սկզբին Ռուսաստան կատարելիք այցի ընթացքում Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին կհանդիպի իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի, ինչպես նաև Պետդումայի անդամների հետ։ Այս մասին հայտնել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։
«Առաջիկա երկու-երեք օրերի ընթացքում նախարարը կայցելի Ռուսաստան և Բելառուս: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի հետ հանդիպումից բացի, նախատեսված են նաև հանդիպումներ Պետդումայի ներկայացուցիչների հետ», – ասել է նա մամուլի ասուլիսում: