Սիդնեյի լողափում տեղի ունեցած կրակոցների հետևանքով կան զոհեր

Ավստրալիայի Սիդնեյի Բոնդի լողափում տեղի ունեցած կրակոցների հետևանքով մի քանի մարդ, այդ թվում՝ մեկ ոստիկան, վիրավորվել է, հաղորդում է news.com.au-ն՝ հղում անելով աղբյուրներին։

«Ոստիկանությունը կոչ է անում մարդկանց խուսափել Սիդնեյի հայտնի Բոնդի լողափից, այն բանից հետո, երբ մի քանի մարդ, այդ թվում՝ մեկ ոստիկան, կրակոցների զոհ են դարձել», – հաղորդում է պորտալը։

Հրատարակության նախնական տեղեկությունների համաձայն՝ կրակոցների մեջ կասկածվողներից մեկը սպանվել է, իսկ մյուսը վիրավորվել և ձերբակալվել է։

Leave a Comment