Դեկտեմբեր 14, 2025 | 15:03
0 Views
Դեկտեմբերի 10-ին՝ մարդու իրավունքների միջազգային օրը, լրագրողների հետ հանդիպեցին տարբեր տարիներին խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողները։ Մասնագիտացված հարազատները, իրապաշտպանները և այլ մասնագետները շուտվանից ապացուցել են, որ քննիչները, դատախազները` ռազմական և քաղաքական վերնախավի հովանավորությամբ տասնամյակներ շարունակ կոծկել են հանցագործություններն ու մեղավորներին։ Զանգվածային, փողոցային, հակաօլիգարծիկ դիմադրության շնորհիվ իշխանության եկած կառավարությունը շարունակում է բանակային հանցանքների պարտակման քաղաքականությունը։