Շաբաթվա ընթացքում Ազգային ժողովում հյուրընկալվել են մի շարք ուսումնական հաստատությունների եւ կազմակերպությունների ներկայացուցիչներ

Շաբաթվա ընթացքում ճանաչողական այցով Ազգային ժողովում հյուրընկալվել են մի շարք ուսումնական հաստատությունների եւ կազմակերպությունների ներկայացուցիչներ, հայտնում են ՀՀ ԱԺ-ից։

«Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն ընդունել է Երեւանի Նվեր Սաֆարյանի անվան թիվ 164 հիմնական դպրոցի աշակերտներին եւ ուսուցիչներին:

Պատգամավոր Լիլիթ Մինասյանը հանդիպել է Մոլդովայից եւ Ռումինիայից Հայաստան այցելած փորձագետների հետ: Հանդիպման առանցքում են եղել ապատեղեկատվության դեմ պայքարին վերաբերող հարցեր: Հյուրերը ներկայացրել են իրենց երկրներում այդ ուղղությամբ իրականացված աշխատանքները:

«Խորհուրդ X» երիտասարդական նախաձեռնության ուսանողների հետ «Բաց դաս» է անցկացրել խորհրդարանական Սոնա Ղազարյանը։

Պատգամավոր Մերի Գալստյանը հյուրընկալել է Երեւանի Նելսոն Ստեփանյանի անվան թիվ 71 հիմնական դպրոցի ներկայացուցիչներին:

Կոտայքի մարզի Բջնիի Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտների եւ ուսուցիչների հետ հանդիպել է խորհրդարանական Ալխաս Ղազարյանը:

Պատգամավոր Արմենուհի Ղազարյանը զրուցել է Երեւանի Գեւորգ Էմինի անվան թիվ 182 ավագ դպրոցի աշակերտների եւ ուսուցիչների հետ:

Արարատի մարզի Հնաբերդի միջնակարգ դպրոցի ներկայացուցիչները հանդիպել են խորհրդարանական Թագուհի Ղազարյանի հետ:

«Արմես» երիտասարդական նախաձեռնության անդամների հետ հանդիպել եւ զրուցել է պատգամավոր Տիգրան Պարսիլյանը։

Երեւանի համար 160 հիմնական դպրոցի սաների հետ զրուցել է խորհրդարանական Նարեկ Ղահրամանյանը:
Հանդիպումների ընթացքում պատգամավորները ներկայացրել են օրենսդիր մարմնի գործառույթները: Անդրադարձ է կատարվել երկրի արտաքին եւ ներքին քաղաքականության առաջնահերթություններին, տնտեսական եւ կրթության ոլորտներին վերաբերող հարցերին:

Օրենսդիրները պատասխանել են հյուրերի բազմաբովանդակ հարցերին:

Այցելուները եղել են խորհրդարանի գրադարանում եւ թանգարանում»,-ասված է հաղորդագրության մեջ:

Leave a Comment