Սիդնեյի Բոնդայ լողափում հրաձգության հետևանքով 10 մարդ է զոհվել

Բաժանորդագրվել

Ոստիկանության աղբյուրները կարծում են, որ հարձակումը նախապատրաստվել է մի քանի ամիս։

ԵՐԵՎԱՆ,14 դեկտեմբերի — Sputnik. Սիդնեյի Բոնդայ լողափում հրեական Խանուկա տոնի պատվին կազմակերպված միջոցառուման ժամանակ հրաձգության հետևանքով 10 մարդ է զոհվել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով News.com.au պարբերականը։

Նախնական տվյալներով՝ անհայտ անձինք, ենթադրաբար, դիմակավորված երկու տղամարդ, կրակ են բացել ամբոխի ուղղությամբ, որտեղ գտնվել է ավելի քան հազար մարդ:

«Հաստատվել է 10 մարդու մահը», – հայտնել են պարբերականի աղբյուրները:

Նշվում է ավելի քան 10 վիրավորի մասին։

Ոստիկանության աղբյուրները կարծում են, որ հարձակումը նախապատրաստվել է մի քանի ամիս, գրում է պարբերականը:

Նախնական տվյալներով՝ հարձակվողներից մեկը ոչնչացվել է, մեկը՝ ձերբակալվել։

Leave a Comment