«Էս ինչքան տերև է վառում այս ավտոբուսը»:
Անդրադառնալով Երևանում օդի աղտոտվածությանը, հրապարակված տեսանյութին կից, նման գրառում է կատարել դերասան, երաժիշտ Գարիկ Պապոյանը։
Տեսանյութում երևում է՝ ինչպես է մայրաքաղաքում ընթանում առատ ծուխ արձակող ավտոբուսը:
Նոյեմբերի 24-ի գործակարգավարական նիստի ժամանակ, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է մայրաքաղաքում օդի աղտոտվածության խնդրին՝ առանձնացնելով բակերում տերևների և աղբի այրման վնասակար ազդեցությունը։
Նա նշել է, որ այդ նյութերի այրումից առաջացած վնասը գերազանցում է անգամ շինարարական փոշու ազդեցությանը։