
Մենք այժմ պատրաստվում ենք առաջիկա օրերին ամերիկյան կողմի և մեր եվրոպացի ընկերների հետ հանդիպումներին, Բեռլինում բազմաթիվ միջոցառումներ կանցկացվեն, – այս մասին այսօր Տելեգրամում գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
«Ամենակարևորը, ես կհանդիպեմ նախագահ Թրամփի դեսպանների հետ, ինչպես նաև հանդիպումներ կլինեն մեր եվրոպացի գործընկերների, բազմաթիվ առաջնորդների հետ՝ խաղաղության հիմքերի՝ պատերազմին վերջ դնելու քաղաքական համաձայնագրի վերաբերյալ։ Մենք աշխատում ենք Ուկրաինայի համար արժանապատիվ խաղաղություն ապահովելու համար: Այս օրերի ընթացքում Բեռլինում մենք հնարավորինս ակտիվ և կառուցողական կաշխատենք բոլոր նրանց հետ, ովքեր կարող են իսկապես համաձայնագիրը նորմալ պայմանների բերել», – գրել է Զելենսկին:
Նախօրեին հաղորդվեց, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը Բեռլինում կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և եվրոպացի այլ առաջնորդների հետ:
Գերմանիայի կառավարությունը հայտարարել է, որ Բեռլինը կհյուրընկալի առաջնորդներին, այդ թվում՝ Եվրամիության և ՆԱՏՕ-ի ղեկավարներին, հաջորդ երկուշաբթի՝ Զելենսկու՝ կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ գերմանա-ուկրաինական բիզնես ֆորումին մասնակցելուց մի քանի ժամ անց։