Թեհրանում տեղի է ունենում Աֆղանստանի հարևան երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի հանդիպումը։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է Աֆղանստանի շուրջ առկա խնդիրները երկխոսության միջոցով լուծելու անհրաժեշտության մասին։
«Իրանը, լինելով Աֆղանստանի վաղեմի հարևանը և այս երկրի ժողովրդի մտերիմ գործընկերը, միշտ շեշտել է Աֆղանստանի համապարփակ ինտեգրումը տարածաշրջանի գործերին։ Մենք այն կարծիքին ենք, որ տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններն ու մարտահրավերները կարող են լուծվել միայն կառուցողական երկխոսության և բոլոր երկրների ակտիվ մասնակցության միջոցով», – ասել է Արաղչին՝ բացելով հանդիպումը, ինչպես մեջբերել է պաշտոնական Telegram ալիքը։
Տարածաշրջանային հանդիպումը տեղի է ունենում Աֆղանստանի հարցերով Ռուսաստանի, Չինաստանի, Պակիստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի հատուկ ներկայացուցիչների մասնակցությամբ։