
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր՝ ժամը 20:00-ին, երևանցիներին և մայրաքաղաքի հյուրերին հրավիրում է Հանրապետության հրապարակ՝ մասնակցելու Երևանի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությանը:
Ֆեյսբուքի իր էջում նա տեսակոլովակ է հրապարակել և կից գրել․ «Ձմեռը Երևանում: Շնորհակալություն Պոլիտեխնիկին տեսահոլովակի համար:
Այսօր՝ ժամը 20:00-ին, բոլորիդ սիրով հրավիրում ենք Հանրապետության հրապարակ՝ մասնակցելու Երևանի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությանը: Կսպասենք բոլորիդ»: