Գյումրի գնացած քահանան պատարագի համար հիմա էլ եկավ Այգեշատի եկեղեցի

Անցած շաբաթ Գյումրիի Յոթ Վերք եկեղեցում պատարագ մատուցած՝ Արմավիրի թեմից տեր Մկրտիչ Մուշադյանը քիչ առաջ թեմի առաջնորդի հետ եկավ Այգեշատի եկեղեցի։

Տեր Մկրտիչը նաեւ իր հետ պատարագի համար նախատեսված իրերն է բերել։ Չի բացառվում, որ հենց այս քահանան էլ մատուցի պատարագը, քանի որ նախորդ անգամ արդեն իսկ «իր հավատարմությունն» էր հայտնել Նիկոլ Փաշինյանին՝ զեղչելով Կաթողիկոսի եւ Շիրակի թեմի կալանավորված առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի անունները։

Նշենք, որ եկեղեցում է նաեւ տվյալ եկեղեցու քահանան։

Leave a Comment