Փրկարար ծառայությունը հրապարակել է կարճ տեսանյութ, որտեղ ներկայացված են խորհուրդներ ուժեղ քամու դեպքում․ ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Երևանում և մի շարք մարզերում ուժեղ քամի է, ինչի հետևանքով տապալվել են ծառեր, սյուներ, վնասվել կառուցատարրեր։
Քամու հետևանքով նույնիսկ տապալվել է Ապարանի գլխավոր տոնածառը։
Փրկարար ծառայությունը հրապարակել է կարճ տեսանյութ, որտեղ ներկայացված են խորհուրդներ ուժեղ քամու դեպքում։