Արտակարգ դեպք՝ Ապարանում. ահազանգ է ստացվել, որ «Գնթունիկ» սուպերմարկետի տանիքում կրակ և ծուխ է նկատվում

Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 00:20-ի սահմանններոմ ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան քաղաքում գտնվող «Գնթունիկ» սուպերմարկետի տանիքում կրակ և ծուխ է նկատվում: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատից մի քանի մարտական հաշվարկ:

  

Մինչ հրշեջների ժամանումը՝ տանիքի մի հատվածում առաջացած կրակի տարածումը կանխել են «Գնթունիկ»-ի աշխատակիցները, ապա ժամանած հրշեջները մարել են այն: 

 

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: 

 

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները: 

Leave a Comment