Օրբանը ԵՄ-ի կողմից ռուսական ակտիվների օգտագործումը պատերազմի հայտարարություն է անվանել

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ Եվրամիության կողմից սառեցված ռուսական ակտիվների օգտագործումը, ըստ էության, պատերազմի հայտարարում կլինի։

«Ռուսական սառեցված ակտիվների հետ կապված ցանկացած գործողություն պատերազմի հայտարարություն է։ Պետությունից հարյուրավոր միլիարդների բռնագրավումը պատմության մեջ երբեք անպատասխան չի մնացել», – Օրբանի խոսքերը մեջբերել է վարչապետի գրասենյակի միջազգային հաղորդակցությունների և կապի հարցերով պետական ​​քարտուղար Զոլտան Կովաչը։

Ավելի վաղ Եվրամիության խորհուրդը որոշել էր մշտապես սառեցնել Ռուսաստանի ակտիվները։ Եվրոպական հանձնաժողովը հույս ունի դեկտեմբերի 18-19-ի գագաթնաժողովում ԵՄ երկրներից ստանալ որոշում՝ բռնագրավելու 210 միլիարդ եվրոյի ռուսական ակտիվներ, որոնցից 185 միլիարդը սառեցված է Բելգիայի Euroclear հարթակում։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախկինում նշել էր, որ ռուսական ակտիվների բռնագրավումը, որը ներկայումս քննարկվում է Եվրոպայում, գողության գործողություն կլինի։

Leave a Comment