Խաղաղության համար պետք է ուժեղ ղեկավար․ Նարեկ Կարապետյան – 5tv

«Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը Կապանում շարժման գրասենյակի բացմանը խոսել է Հայաստանում փոփոխությունների անհրաժեշտության մասին։

«Հայաստանին պետք է մարդ, որը մեր փոքրաթիվ ազգին կմիավորի, որովհետև մեր հակառակորդները ավելի շատ են և ավելի միաբանցած են, քան մենք»,-ասել է Կարապետյանը և շեշտել, որ խաղաղության համար պետք է ուժեղ  ղեկավար։

«Ղեկավարը չպետք է պառակտի մեր ժողովրդին, չպետք է խառնաշփոթ մտցնի մեր ազգի մեջ, այլ պետք է միավորի և տա նոր վերածնունդ», – նշել է Կարապետյանը։

Leave a Comment