Մեսիի հեռանալուց հետո Կալկաթայի ստադիոնում զանգվածային անկարգություն է սկսվել (տեսանյութ)



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 70-հազարանոց ստադիոնում ընդունել են աշխարհի չեմպիոն Արգենտինայի եւ ՄԼՍ-ի չեմպիոն «Ինտեր Մայամիի» 38-ամյա հարձակվող Լիոնել Մեսիին։ Միջոցառումը նվիրված էր Մեսիի 21-մետրանոց արձանի բացմանը, հաղորդում է Reuters-ը։

Մեսին տեսակապով է հետեւել իրադարձությանը եւ ստադիոնից հեռացել է 20 րոպե անց։

Տոմսի համար մեծ գումար վճարած հնդիկ երկրպագուները հրահրել են զանգվածային անկարգություն, կոտրել են նստարանները եւ նետել խաղադաշտ։

Ոստիկանությունը բերման է ենթարկել միջոցառման կազմակերպիչին, որը պարտավորվել է վերադարձնել տոմսերի գումարը։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment