Դեկտեմբեր 13,2025 22:42
«Մանկական Եվրատեսիլ 2025» մրցույթում Հայաստանի պատվիրակ 12-ամյա Ալբերտ Արմենակյանը «Brave Heart» երգով զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը՝ ստանալով 175 միավոր:
Հաղթող ճանաչվեց Ֆրանսիայի ներկայացուցիչ Լու Դելյոզը՝ «Ce monde» երգով։ Նա ստացավ 248 միավոր։
Հաջորդող հորիզոնականներում հայազգի երեխաներ են` երկրորդ հորիզականում Ուկրաինան ներկայացնող Սոֆյա Ներսիսյանն է՝ 177 միավորով, երրորդում՝ Վրաստանի պատվիրակ Անիտա Աբգարյանը՝ 176 միավորով:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Մեկնաբանություններ (0)