Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ 123 բանտարկյալների ներում շնորհելու որոշումը մասամբ կայացվել է եվրոպական տարածաշրջանում իրավիճակի կայունացման շահերից ելնելով, հաղորդում է նախագահի մամուլի ծառայությունը։
«Այս ժեստը նաև կատարվել է ի պատասխան այլ պետությունների ղեկավարների խնդրանքների և հիմնված մարդասիրական սկզբունքների, համընդհանուր և ընտանեկան արժեքների վրա։ Այն ուղղված է Բելառուսի Հանրապետության գործընկեր երկրների հետ հարաբերությունների զարգացման դրական դինամիկայի արագացմանը և, ընդհանուր առմամբ, եվրոպական տարածաշրջանում իրավիճակի կայունացման շահերից ելնելով», – նշվում է գրառման մեջ։