NTV-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բարձր է գնահատել Վլադիմիր Պուտինի հետ իր բանակցությունները, որոնք տեղի են ունեցել ուրբաթ օրը Աշխաբադում՝ «Խաղաղության և վստահության միջազգային տարվան» նվիրված ֆորումի շրջանակներում։
«Պարոն Պուտինի հետ շատ հաջող, արդյունավետ և ընդգրկուն զրույց ունեցանք։ Ես հատկապես ընդգծեցի, որ անհամբեր սպասում եմ նրա հետ հանդիպմանը ցանկացած պահի։ Այսպիսով, մենք համաձայնեցինք, որ պետք է հանդիպենք որքան հնարավոր է շուտ»,-ասել է նա լրագրողներին։
Էրդողանը շեշտել է, որ Մոսկվայի և Անկարայի միջև հարաբերությունները հիմնված չեն կարճաժամկետ շահերի վրա, այլ ունեն խորը պատմական արմատներ, ամուր դիվանագիտական հիմք և փոխադարձ վստահություն։
Թուրքիայի առաջնորդը նաև բացատրել է, որ զրույցը հիմնականում կենտրոնացած է եղել Ուկրաինայի հակամարտության և դրա խաղաղ կարգավորման վրա։