
Պարզվում է՝ կան օրեր, երբ ավիատմոսեր կարելի է գնել ավելի մատչելի տարբերակով։ Շահավետ պայմաններով տոմսերը կարելի է գնել երեքշաբթի ու չորեքշաբթի օրերին։
Ռուսական ավիաընկերություններից մեկի ներկայացուցիչը «ՌԻԱ Նովոստի»-ին մանրամասնել է, որ ավիաընկերությունները ճկուն կերպով են արձագանքում են պահանջարկին՝ դինամիկ գնագոյացման միջոցով, ուստի տոմսերը սովորաբար ավելի էժան են այն օրերին, երբ պահանջարկը ցածր է։
«Գումարը խնայելու համար պետք է ավիատոմսերը գնել ոչ պիկ օրերին՝ երեքաշաբթի կամ չորեքշաբթի, միաժամանակ պետք է խուսափել ուրբաթ և կիրակի օրերին տոմսեր գնելուց»,-հայտնել են S7 ավիաընկերությունից։
Տոմսերի գները կախված են նաև չվերթի ժամերից, վաղ առավոտյան և ուշ երեկոյան թռիչքների տոմսերի գներն ավելի էժան են։