Թուրքիայի ԱԳՆ-ից հաստատում են՝ Օդեսայի ափերին թուրքական նավը խոցվել է – Live News

Թուրքիայի ԱԳՆ-ից հաստատում են՝ Օդեսայի ափերին թուրքական նավը խոցվել է։

Չեռնոմորսկ նավահանգստի վրա հարձակման հետևանքով տուժել է թուրքական ընկերությանը պատկանող նավը՝ հայտնում է Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը: Անձնակազմը տարհանվել է։

Մինչև այդ ուկրաինական լրատվամիջոցները հայտնել էին. որ Օդեսայի մոտ ռուսական հրթիռը նավ է խոցել։ Պարզվել էր, որ CENK-T բեռնա-ուղևորատար նավը արտադրված է Թուրքիայում և նավարկում էր Պանամայի դրոշի ներքո։ Նավը հրդեհվել էր։

Leave a Comment