Հենց հիմա կարող եք քվեարկել Հայաստանի պատվիրակ Ալբերտի օգտին Հայաստանից


Առաջին ալիքը տեղեկացնում է՝ հենց հիմա կարող եք քվեարկել Հայաստանի պատվիրակ Ալբերտի օգտին Հայաստանից:


Այցելե՛ք www.jesc.tv կայք,


դիտե՛ք բոլոր ելույթների նախադիտումները,


անվճար քվեարկե՛ք Հայաստանը ներկայացնող Ալբերտի և ձեր նախընտրած երկու այլ երկրի պատվիրակների օգտին (մրցույթի կանոնների համաձայն պարտադիր է ընտրել 3 երկիր):


Քվեարկել հնարավոր է աշխարհի ցանկացած կետից:


Ավելի վաղ հայտնել էինք՝ քվեարկության առաջին փուլը մեկնարկել է դեկտեմբերի 12-ին՝ ժամը 23:59-ից և կավարտվի դեկտեմբերի 13-ին՝ ժամը 19:59-ին, անմիջապես ուղիղ եթերի մեկնարկից առաջ։


Հիշեցնենք՝ Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2025» երգի մրցույթում կներկայացնի 12-ամյա Ալբերտը:


«Մանկական Եվրատեսիլն» այս տարի անցկացվելու է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում` դեկտեմբերի 13-ին, «Միավորված երաժշտությամբ» կարգախոսի ներքո։

Դիտումների քանակ9

Leave a Comment