Իշխանությունը պետական աշխատողներին պարտադրում է մասնակցել ամանորյա հավաքույթներին

Իշխանությունները ՏԿԵ նախարարության աշխատակիցներին պարտադրել են մասնակցել տարեվերջյան հավաքույթին, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ըստ թերթի՝ հավաքույթը կազմակերպվում է աշխատակիցների հաշվին, այն արժե 25 000 դրամ և տեղի կունենա դեկտեմբերի 29-ին՝ «Բերգամո» ռեստորանում։ Գրեթե բոլոր գերատեսչությունները տարեվերջյան խնջույքներ են կազմակերպում, որ ցույց տան պետական ծառայողների համերաշխությունն իշխանությունների հետ, նշել է թերթը։ Մամուլը նոյեմբերի 21-ին գրել էր, որ բոլոր գերատեսչությունների քաղծառայողներին պարտադրել են մասնակցել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ նոյեմբերի 22-ին կայացած միջոցառմանը։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք: https://armeniatoday.am/hy/politics/1002863/
© 2025 Armenia Today

Leave a Comment