ՀՀ քննչական կոմիտեն քրեական հետաքննություն է սկսել զինծառայողի մահվան դեպքի առթիվ, հայտնել է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։
Ըստ նախնական տվյալների՝ զինծառայողն իրեն ամրակցված զենքով կրակոց է արձակել գլխի շրջանում, ինչի հետևանքով մահացել է:
Պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ դեկտեմբերի 12-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, հայտնաբերվել է զինծառայող Սմբատ Կիրակոսյանի դին՝ հրազենային վնասվածքով։
