Շվեյցարացի երգիչ Նեմոն հայտարարել է «Եվրատեսիլ» երգի մրցույթում 2004 թվականին իր շահած մրցանակը վերադարձնելու մտադրության մասին՝ ի նշան մրցույթին Իսրայելի մասնակցության դեմ բողոքի, հայտնել է Reuters-ը։
Երգչի խոսքով՝ այս որոշումը հակասում է մրցույթի միասնության և ներառականության արժեքներին։ Նեմոն ասել է, որ մրցանակը կուղարկի Ժնևում գտնվող Եվրոպական հեռարձակողների միության գլխավոր գրասենյակ։
Ավելի վաղ Իսլանդիան, Իսպանիան, Նիդերլանդները, Իռլանդիան և Սլովենիան հայտարարել էին «Եվրատեսիլ 2026»-ից դուրս գալու մասին՝ Գազայում հակամարտության պատճառով։
