ԵԽ լրագրողական հարթակը անդրադարձել է «Իմնեմնիմի»‎ հաղորդավարների կալանավորմանը

Եվրոպայի խորհրդի «Լրագրողների անվտանգության հարթակը» Իմնոմնիմի փոդքասթի հաղորդավարների ձերբակալությունը համարում է քաղաքական դրդապատճառներով պայմանավորված և նշում, որ այն հակասում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի շարք հոդվածների։ Հայտարարությունը ներկայացված է որպես առաջին մակարդակի հազանգ, ինչը նշանակում է, որ այն ընդգրկում է լրատվամիջոցների նկատմամբ ամենալուրջ խախտումներ։ Հայտարարության մեջ նշված է, որ, ըստ Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնի (ACPR), խուլիգանության դրույթի կիրառումը շրջանցում է Հայաստանում վիրավորանքների ապաքրեականացումը և չի համապատասխանում խուլիգանության իրավական տարրերին, այդ թվում՝ «հասարակության նկատմամբ ակնհայտ անհարգալից վերաբերմունքի» պահանջին։ ACPR-ը նաև նշում է, որ լրագրողական բոլոր սարքավորումների բռնագրավումը կապ չունի նրանց դեմ առաջադրված մեղադրանքների հետ և խոչընդոտում է Antifake.am-ի աշխատանքը։ Կազմակերպությունը […]

Leave a Comment