ԱԺ մի շարք աշխատակիցներ տոների առթիվ կպարգևատրվեն

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրամանով ԱԺ մի շարք աշխատակիցներ տոների առթիվ կպարգևատրվեն։

«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ»  սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ եւ 22-րդ կետերով՝ կարգադրում եմ.

1. Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ Ազգային ժողովի պատգամավորներին, Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողներին եւ աշխատողներին խրախուսել միանվագ դրամական պարգեւատրմամբ՝ համաձայն հավելվածների:

2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարումների կատարումը»,- ասվում է կարգադրության մեջ:

Leave a Comment