Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել զինծառայողի մահվան դեպքի առթիվ։ Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ դեկտեմբերի 12-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, հայտնաբերվել է զինծառայող Սմբատ Մհերի Կիրակոսյանի դին՝ հրազենային վնասվածքով: Քննչական կոմիտեից հայտնում են, որ yստ նախնական տվյալների՝ զինծառայողն իրեն ամրակցված զենքով կրակոց է արձակել գլխի շրջանում, ինչի հետևանքով մահացել է: