«ՍիվիլՆեթի բիզնեսի» տաղավարում Հայաստանի ամերիկյան համալսարանի Բիզնեսի և տնտեսագիտության քոլեջի դեկան, ՀՀ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի հետ Արշալույս Մղդեսյանը քննարկվում է երկրի ներդրումային միջավայրի հեռանկարները՝ Համբուրգում վարչապետ Փաշինյանի հանդիպումների և հնչեցրած ուղերձների համատեքստում։ Զրույցի առանցքում են նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության շուրջ տեղի ունեցող գործընթացները, ինչպես նաև Գյումրիի «Չոր նավահանգիստ» նախագծի տնտեսական հնարավորությունները, որոնց շուրջ քննարկումները վերստին ակտիվացել են տարածաշրջանում հաղորդուղիների բացման հեռանկարի համատեքստում: