Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են Հարավային Կովկասում և Սիրիայում տիրող իրավիճակը, հայտնել են թուրքական լրատվամիջոցները՝ հղում անելով Թուրքիայի նախագահի գրասենյակին։
Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ երկրների ղեկավարները մանրամասն քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը, ինչպես նաև Սիրիայում և Պաղեստինում տիրող իրավիճակը։
Կրեմլի մամուլի ծառայության տվյալներով՝ Պուտինն ու Էրդողանը հաստատել են համատեղ նախագծերի, այդ թվում՝ Աքքույուի ատոմակայանի կառուցման առաջնահերթությունը։
Պուտինի և Էրդողանի միջև բանակցությունները տեղի են ունեցել դեկտեմբերի 12-ին Աշխաբադում կայացած «Խաղաղություն և վստահություն. նպատակների միասնություն կայուն ապագայի համար» միջազգային ֆորումի շրջանակներում, որտեղ քննարկվում են միջազգային համագործակցության և տարածաշրջանային կայունության հարցեր։
