Վարդենյաց լեռնանցքում Հրազդան, Վաղարշապատ, Մասիս, Արտաշատ, Ջերմուկ քաղաքներում, Արարատ-Երասխ, Երևան-Սևան 24-49-րդ կմ ավտոճանապարհներին և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածքում մառախուղ է, հայտնել է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։
Գերատեսչությունը վարորդներին հորդորե է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Ըս հրապարակման՝ Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված, հաշվի առնելով քարաթափման վտանգը, օգոստոսի 19-ից ճանապարհը ժամանակավորապես փակ է երթևեկության համար։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
