Ուիթքոֆը Բեռլինում կհանդիպի եվրոպական առաջնորդների և Զելենսկու հետ

13 Դեկտեմբերի, 2025

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը Բեռլինում կհանդիպի եվրոպական առաջնորդների և  Զելենսկու հետ: Միջոցառումն առանցքային նշանակություն ունի Ուկրաինայում խաղաղության հասնելու Սպիտակ տան ձգտման ֆոնին։ Այս մասին հաղորդում է РБК-Ուկրաինան՝ հղում անելով The Wall Street Journal-ին։

Աղբյուրների համաձայն, Ուիթքոֆին, որը գլխավորել էր Ուկրաինայի և Ռուսաստանի հետ ամերիկյան խաղաղության ծրագրի շուրջ բանակցությունները, ուղարկելու որոշումը վկայում է Կիևի և Վաշինգտոնի միջև տարաձայնությունները մեղմելու ԱՄՆ ջանքերի ակտիվացման մասին։

Կիրակի և երկուշաբթի օրերին նա նաև առանձին հանդիպումներ կունենա Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի ներկայացուցիչների հետ։

Բեռլինի հանդիպմանը, ինչպես սպասվում է, կմասնակցեն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը և Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, ինչպես նաև Ուկրաինայի հարցերով համապատասխան խորհրդականներ։

Leave a Comment