Սևակի կիսանդրին քննադատությունների է արժանացել․ Հեղինակն այն իր լավագույն գործերից է համարում

Սևակի կիսանդրին քննադատությունների է արժանացել․ Հեղինակն այն իր լավագույն գործերից է համարում

13 դեկտեմբերի 2025 – 11:05 AMT

PanARMENIAN.Net – Բանաստեղծ Պարույր Սևակի մարմարե կիսանդրին, որը հեղինակել է քանդակագործ Լևոն Թոքմաջյանը և որը տեղադրվել է Զանգակատան միջնակարգ դպրոցի բակում, հայտնվել է քննադատությունների թիրախում։

Մինչդեռ քանդակագործն այն իր լավագույն գործերից է համարում։

«Սա իմ լավագույն գործերից է, ես արել եմ այն ինչ ցանկացել եմ», ասել է նա, հայտնում է Auroranews.am-ը։

Քանդակագործը մտածել է սկզբում կիսանդրին կանգնեցնել Պարույր Սևակի տուն-թանգարանում, բայց հասկացել է, որ դպրոցի բակում ավելի կարևոր է։

Մարդկանց շրջանում, սակայն քանդակը հավանաության չի արժանացել։ Օգտատերերին զարամացրել, զայրացրել է Թոքմաջյանի ստեղծած Սևակի քանդակը։ Ոմանք քննադատել են, ասելով՝ որ այն բացարձակ նման չէ Սևակին, ոմանք կոչել՝ «արվեստի ծաղր»։

Մինչդեռ 88 ամյա քանդակագործն ասել է, որ առիթ ունեցել է շփվել Սևակի հետ, հենց այդպես էլ քանդակել է՝ մտախոհ և ժամանակի հետ կռիվ տվող։

Լևոն Թոքմաջյանը ՀՀ ժողովրդական նկարչի կոչում ունի։ Նրա ամենահայտնի գործերից են Մարտիրոս Սարյանի, Լեոնիդ Ենգիբարյանի արձանները Երևանում։: Նա նաև բազմաթիվ այլ գործերի հեղինակ է ինչպես ՀՀ–ում, այնպես էլ արտերկրում։

Leave a Comment