Փաշինյանը հատեց վտանգավոր սահմանագիծը․ Ռուսաստանի թեմը՝ Հայ առաքելական Սուրբ Եկեղեցու միացյալ կենտրոն

Վերլուծություն

Դեկտեմբերի 8-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մայր Աթոռի  դեմ իր գործողություններում հատեց վտանգավոր մի սահմանագիծ՝ ներկայացնելով իբրև Եկեղեցու բարեփոխումների նոր «ճանապարհային քարտեզը»։ Արդեն հաջորդ օրը՝ դեկտեմբերի 9-ին, Մոսկվայից հնչեց խիստ ու միաձայն արձագանք, որը շոշափելի ազդեցություն ունեցավ Երևանի քաղաքական հաշվարկների վրա։

Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի հոգևորականների դեկտեմբերի 9-ի հայտարարությունը դարձավ կոշտ նախազգուշացում։ Ռուսաստանյան թեմը բացահայտորեն դատապարտեց Հայաստանի իշխանությունների գործողությունները՝ դրանք համարելով ազգային ավանդույթների և սկզբունքների խախտում։ 

Այս ամենը ստեղծում է տարօրինակ ու անհամատեղելի մի իրավիճակ։

Պարզվում է՝  «Ժողովրդավարական» Հայաստանում հոգևորականներին ձերբակալում են և լռեցնում են, իսկ «ավտորիտար» Ռուսաստանում Հայ Առաքելական Եկեղեցին շարունակում է լիակատար անկախություն վայելել։

 «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը մեզ հետ զրույցում նշում է՝ եթե հայ հասարակությունը չկարողացավ պայքարել եկեղեցու դեմ իշխանության գործողություններին,չի բացառվում, որ  հենց Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմը հանդես գա Հայ առաքելական Սուրբ Եկեղեցու միացյալ կենտրոն․

«Ցանկացած թեմ կարող է իրար հռչակել պատրիարքություն։ Օրինակ, տեսեք՝ Կոնստանդինոպոլիսի պատրիարքությունը, իրանց  փոխանցմամբ այնտեղ ընդամենը 50000 Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հետևորդ կա, և Թուրքիայում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ներկայացված է պատրիարքությամբ։ Այդ պարագայում ինչո՞ւ 2․5- 3 միլիոն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հետևորդ ունեցող Ռուսաստանի Դաշնությունում չի կարող լինել պատրիարքություն, կամ նույնիսկ կաթողիկոսություն։ Ընդ որում, դա կարող են անել  թեմերը  և որևէ մեկը խանգարել չի կարող։ Եթե Նիկոլ Փաշինյանը, Աստված մի արասցե,  մնա հայոց պետության ղեկին,  իր նպատակն է, ինչպես Արցախում արեց, Հայաստանում էլ ՝ ամեն ինչ ոչնչացնել։ Եթե ժողովուրդը սրան դիմադրություն ցույց չտա, չի բացառվում, որ ընդհանրապես, որպես Հայ առաքելական Սուրբ Եկեղեցու միացյալ կենտրոն, հանդես գա Ռուսաստանի և Նոր Նախիջևանի  թեմը»,-ասում է Իսագուլյանը։

Այս օրերին, փաստացի,  Ռուսաստանի թեմը կրում է ծանր, բայց կարևոր դեր՝ պահպանում դարավոր արժեքները, որոնք փորձում են մարել Հայաստանում։ Եվ եթե Երևանը շարունակի շարժվել դեպի հոգևոր դատարկություն, Մոսկվան կարող է դառնալ այն տարածքը, որտեղ կպահպանվի անկախ ու մաքուր Հայ Առաքելական Եկեղեցին։

Այս օրերին Ռուսաստանի թեմը կրում է ծանր, բայց կարևոր դեր՝ պահպանում դարավոր արժեքները, որոնք փորձում են մարել Հայաստանում։ Եվ եթե Երևանը շարունակի շարժվել դեպի հոգևոր դատարկություն, Մոսկվան կարող է դառնալ այն տարածքը, որտեղ կպահպանվի անկախ ու մաքուր Հայ Առաքելական Եկեղեցին։

Leave a Comment