Մադրիդի «Ռեալի» և Գերմանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Տոնի Կրոսը նշել է, թե խաղային որ իրավիճակում է ներկայում խնդիրների բախվում մադրիդյան ակումբը։
Գերմանացու խոսքով՝ թիմը դժվարություններ ունի պաշտպանական բլոկները քանդելու հարցում։ Կրոսը դա ընդգծել է Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլի 6-րդ տուրի «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղից հետո, որում «Ռեալը» պարտվել էր 1:2 հաշվով։
««Մանչեսթեր Սիթիի» երկրորդ գոլից հետո նրանք անցան շատ խորը պաշտպանության։ Եվ դա ցույց տվեց «Ռեալի» ակնհայտ խնդիրը։ Նրանք անհավանականորեն լավն են անցումներում, հակագրոհներում, բայց այնքան էլ լավը չեն՝ ցածր պաշտպանական բլոկը ճեղքելու հարցում», – ասել է Կրոսը Einfach mal Luppen փոդքասթում։
Հիշեցնենք, որ Կրոսը մադրիդյան ակումբի գույները պաշտպանել է 2014–2024 թվականներին։