2025 թվականի ձմեռային զորակոչի շրջանակում ՀՀ ԶՈՒ մարզական վաշտի համալրման ենթակա հաստիքների թիվը և համալրման կարգը. ՊՆ





2025 թվականի ձմեռային զորակոչի շրջանակում ՀՀ ԶՈՒ մարզական վաշտի համալրման ենթակա հաստիքների թիվը և համալրման կարգը.

ՊՆ Հասարակություն 10:3911 Դեկ, 2025 2025 թվականի ձմեռային զորակոչի շրջանակում ՀՀ ԶՈՒ մարզական վաշտի համալրման ենթակա հաստիքների թիվը և համալրման կարգը.

ՊՆ Պաշտպանության նախարարությունը հրապարակել է 2025 թվականի ձմեռային զորակոչի շրջանակում ՀՀ ԶՈՒ մարզական վաշտի համալրման ենթակա հաստիքների թիվը և համալրման կարգը: Ըստ այդմ՝ 2025 թվականի ձմեռային զորակոչի շրջանակում ՀՀ ԶՈՒ մարզական վաշտը համալրելու ցանկություն հայտնած և սահմանված չափորոշիչներին համապատասխանող անձանց դիմումներն ընդունվում են Երևան քաղաքի ու ՀՀ մարզերի զինվորական կոմիսարիատներում և bkma.mil.am կայքում մինչև 2026 թվականի հունվարի 5-ը:

Դիմումների քննարկումը տեղի կունենա 2026 թվականի հունվարի 12-ին՝ ՀՀ ԶՈՒ մարզական վաշտի համալրման ընտրական հանձնաժողովի նիստում: 2025 թվականի ձմեռային զորակոչի շրջանակում ՀՀ ԶՈՒ մարզական վաշտի՝ ըստ մարզաձևերի համալրման ենթակա հաստիքների թիվը.

ըմբշամարտ, բռնցքամարտ, ծանրամարտ՝ 10 հաստիք.

օլիմպիական ոչ մենապայքարային մարզաձևեր՝ 2 հաստիք.

խաղային ձևեր՝ 10 հաստիք:



Leave a Comment