«Լոկոմոտիվի» նախկին նախագահ Նիկոլայ Նաումովը «Матч ТВ»-ի հետ զրույցում առանձնացրել է ՌՊԼ-ի մրցաշրջանի առաջին հատվածի լավագույն խաղացողներին՝ նշելով Ալեքսեյ Բատրակովին և Էդուարդ Սպերցյանին։
Ընթացիկ մրցաշրջանում 20-ամյա Բատրակովը «Լոկոմոտիվի» կազմում անցկացրել է 23 հանդիպում գրանցելով 15+6 արդյունք «գոլ+փոխանցում» համակարգով։ Նա նաև գլխավորում է ՌՊԼ-ի ռմբարկուների ցուցակը 11 գոլով։
Սպերցյանը «Կրասնոդարի» ավագն է, ում հետ 2025 թվականին դարձել է Ռուսաստանի չեմպիոն։ Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 24 հանդիպման, դարձել 9 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։
«Աշնանային հատվածի արդյունքներով լավագույն ֆուտբոլիստներ կանվանեի Բատրակովին և Սպերցյանին։ Էդուարդն ընդհանրապես հիանալի տեսք ունի, շատ է ավելացրել։ Երկուսն էլ երիտասարդ են, հիանալի առաջադիմում են, երկուսն էլ մտածող ֆուտբոլիստներ են։ Նրանց խաղում ամեն ինչ շատ լավ է», – ասել է Նիկոլայ Նաումովը։