Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչը համակարգ մտնելով պետք է ունենա կայացած բարոյական և արժեքային համակարգ. Լուսինե Սուլեյմանյան

Iravaban.net–ը ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի հետ մեկնարկում է «Հակակոռուպցիոն քննիչի դիտանկյունից» նոր նախագիծը, որը թույլ կտա բացահայտել և ճանաչել Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչներին։

Ինչպիսի՞ն է կոռուպցիոն գործերի քննությունը քննիչի դիտանկյունից։ Նախագծի շրջանակներում քննիչները կխոսեն նաև հասարակության համար մեծ հետաքրքություն ներկայացնող գործերից՝ այն չափով, որը թույլատրելի կլինի նախաքննության գաղտնիքի պահպանման տեսանկյունից։ Մենք կներկայացնենք հակակոռուպցիոն պայքարի քննչական թևի առաջամարտիկներին՝ նրանց մասնագիտական ճանապարհից մինչև առօրյա մարտահրավերները։

Մեր առաջին հյուրը՝ Լուսինե Սուլեյմանյանն է, Հակակոռուպցիոն կոմիտեի ներքին անվտանգության և վերահսկողության վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչը։

Դատախազից՝ քննիչ։ Արցախից՝ Հայաստան։ Նա անցել է երկար ու դժվար ճանապարհ։ Համակարգում աշխատում է արդեն 9 տարի․ իր մասնագիտական ուղին սկսել է դատախազությունում և այսօր ծառայում է որպես քննիչ։

«Ծնվել և մեծացել եմ Արցախում, և մինչև 2023 թվականի սեպտեմբերյան ողբերգալի իրադարձությունները բնակվել եմ քաղաք Ստեփանակերտում։ 2015 թվականին ավարտել եմ Հայաստանի Հանրապետության Արդարադատության ակադեմիան և, վերադառնալով Արցախ, արդեն 2016 թվականի մայիսից աշխատանքի եմ անցել Արցախի դատախազության համակարգում՝ նշանակվելով Ասկերանի շրջանի դատախազության դատախազի պաշտոնում։ Մինչև 2020 թվականը պաշտոնավարել եմ այդ պաշտոնում, և 2020 թվականին արդեն տեղափոխվել եմ Ստեփանակերտ քաղաքի դատախազություն՝ սկզբում պաշտոնավարելով որպես դատախազության դատախազ, ապա՝ որպես նույն դատախազության ավագ դատախազ։ Իսկ 2021 թվականից արդեն նշանակվել եմ Արցախի Հանրապետության գլխավոր դատախազության դատախազի պաշտոնում և նշված պաշտոնում աշխատել եմ մինչև 2023 թվականի հոկտեմբերի մեկը»։

 

Ավագ քննիչի համար կոռուպցիայի դեմ պայքարը և կոռուպցիոն բնույթի հանցագործությունների, ինչպես նաև նախադատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելը, նույն վարույթներով դատարանում մեղադրանք պաշտպանելը միշտ ավելի հարազատ է եղել։ 

 

 

 

 

 

Մտահղացման հեղինակ և նախագծի ղեկավար՝ Կարեն Զադոյան
Լրագրող՝ Թագուհի Մանուկյան
Օպերատոր՝ Տիգրան Ղուկասյան
Մոնտաժող՝ Վարդան Մանուչարյան

Leave a Comment